Թունիսի ափերի մոտ նավաբեկության զոհ է դարձել հինգ միգրանտ

Թունիսի ափերի մոտ նավաբեկության զոհ է դարձել հինգ միգրանտ

Առնվազն հինգ միգրանտ է զոհվել Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ANSA գործակալությունը ։

Նրա խոսքով՝ Սահարայից հարավ գտնվող երկրներից եւս 28 մարդ, ովքեր գտնվել են շրջված նավակում, համարվում են անհետ կորած։ Գործակալությունը, որը հղում է անում տեղական ՀԿ-ին, նշում է նաև, որ փրկվել է հինգ միգրանտ։

Ընդհանուր առմամբ նավում եղել է 38 մարդ, հիմնականում՝ Կոտ դ՛Իվուարից: Նրանք ճանապարհ ընկան Սֆաքսի շրջանից և պատրաստվում էին հասնել իտալական Լամպեդուզա կղզի։

Փետրվարի վերջին Իտալիայի հարավային ափերի մոտ՝ ափից 100 մետր հեռավորության վրա, 180 միգրանտներով նավ է վթարի ենթարկվել, զոհերի թիվը հասել է գրեթե 90 մարդու։

Անօրինական միգրացիային և Միջերկրական ծովով մարդկանց փոխադրմանը հակազդելու հարցը կլինի շաբաթվա վերջին ԵՄ առաջիկա գագաթնաժողովի առանցքում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում