Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Սիրելի ուսուցիչներ,
կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 7-ն է:
Հիշեցնեմ, որ կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 000 ՀՀ դրամով, որի նկատմամբ կհաշվարկվի 30, 40 կամ 50 % հավելվավճարը: Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին: Համաձայն կարգի, մինչև ատեստավորումը հրապարակվելու են առարկայական ուղեցույցները:
Բոլոր մանրամասները տրված են հայտարարությունում՝ https://escs.am/am/news/12528
Ուսուցիչները դիմելու են էլեկտրոնային մատյանի հարթակում: Դիմելու ուղեցույցը կցված է հայտարարությանը՝ https://escs.am/.../abe5efdeda522ff0e268aae0448696df.pdf
Տեղադրում եմ նաև Կրթություն և համերաշխություն արհմիության կողմից պատրաստված և կամավոր ատեստավորման գործընթացի մասին իրազեկող հոլովակը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: https://fb.watch/c_b3wgeWFW/
Կարծիքներ