Սողանքի հետևանքների վերացումից հետո Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 17։56-ին ահազանգ է ստացել, որ մայիսի 13-ի առավոտյան Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Խոտանան գյուղում, տեղի է ունեցել սողանք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ըստ աղբյուրի՝ «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Կարծիքներ