Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

Արարատի մարզի Մասիս համայնքը շուտով ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Այս մասին հյատնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ համայնքի Արտաշատյան խճուղի, Պ. Սևակ, 2-րդ և Պ. Պետրոսյան փողոցները նույնպես կգազաֆիկացվեն:

Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում գազաֆիկացված տնտեսություննրի թիվը կավելանա 40-ով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 13 միլիոն ՀՀ դրամ: Աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել տարեվերջին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում