Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ նշելով, որ երկրի ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նախարար Ֆիդանը պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ զանգահարել է իր ամերիկացի գործընկերոջը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի զարգացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում