Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ
Կառավարության հերթական նիստի ժամանակ նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեի նախագահներ:
Ըստ այդմ՝ Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ թե՛ Պողոսյանը, թե՛ Հակոբյանը նոր մարդիկ չեն համակարգում:
«Պարոն Պողոսյանը շուրջ երկու տարի գլխավոր դատախազի տեղակալն է, պարոն Հակոբյանը երկու տարի ֆինանսների նախարարի տեղակալն է, դրանից առաջ էլ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավական համակարգում»,- ասաց նա։
Մինչ այդ Արթուր Պողոսյանը եղել է նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Հակոբյանը աշխատանքային ողջ գործունեությունը անցկացրել է Ֆինանսների նախարարությունում։
Նոր նշանակված ղեկավարները շնորհակալություն հայտնեցին վարչապետին և Կառավարությանը վստահության համար:
Կարծիքներ