Ոչ-ոքի՝ 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում

Ոչ-ոքի՝ 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում

Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում ոչ-ոքի (2-2) խաղաց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ:

Ինչպես հաղորդում է Vnews.am-ը, առաջին պարտիայում սպիտակներով 68-րդ քայլին Արոնյանը հաղթանակ տոնեց: Հաջորդ 2 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ 4-րդ պարտիայում Արտեմևը սպիտակներով 58-րդ քայլին ռևանշի հասավ՝ հավասարեցնելով հաշիվը:

Այսպիսով, 3-րդ տեղի և 8,5 հազար դոլար պարգևավճարի բախտը կվճռվի վաղը մրցակիցների միջև կայանալիք 2-րդ մրցախաղում:

Ուեսլի Սոն եզրափակիչ առաջին մրցախաղում 2,5-0,5 հաշվով պարտության մատնեց Լե Քուանգին: Վաղը մրցակիցները կրկին կհանդիպեն: Հաղթողը կստանա գլխավոր մրցանակը՝ 30 հազար դոլար պարգևավճարը: 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կպարգևատրվի 15 հազար դոլարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում