Վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան ու դիմել փախուստի. ոստիկանները որոնում են վարորդին

Վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան ու դիմել փախուստի. ոստիկանները որոնում են վարորդին

Օգոստոսի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում