Ֆիդանը կմեկնի Լոնդոն
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմի հետ։
Ermenihaber-ի հաղորդմամբ, թուրք-բրիտանական հարաբերություններից զատ, օրակարգային թեման է լինելու նաև Գազայի հարցը, ինչպես նաև «ահաբեկչության դեմ» պայքարի խնդիրը։
Քննարկվելու են նաև թուրք-բրիտանական առևտրա-տնտեսական հարաբերություններն ու դրանց հեռանկարները։
Խոսվելու է նաև ռազմական համագործակցությունը մեծացնելու հարցից։
Թուրքական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկու երկրների առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 19 մլրդ դոլար, առաջիկայում կա նպատակ այդ թիվը հասցնել 30 միլիարդի։
Կարծիքներ