Բլինքենը դատապարտել է Թրամփի հանրահավաքում կրակոցներն ու մահափորձը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Փենսիլվանիայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգությունը։
«Ես ցնցված և տխուր եմ նախկին նախագահ Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներից և երախտապարտ եմ, որ նա ապահով է:
Ինչպես նախագահ Բայդենն է ասել, Ամերիկայում քաղաքական բռնության տեղ չկա, և մենք բոլորս պետք է դատապարտենք այն», - գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում:
Կարծիքներ