Կրեմլը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Կրեմլը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Կրեմլը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրս7որում։

Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ նախկին նախագահ և նոր նախագահական մրցարշավի մասնակից Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։

«Ռուսաստանը միշտ դատապարտել է, և մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում:

Բոլոր արտաքին դիտորդների համար ակնհայտ էր, որ ԱՄՆ նախկին նախագահ և նոր նախագահական մրցավազքի մասնակից Դոնալդ Թրամփի կյանքը վտանգված է»,- ասել է Պեսկովը։

Նա հայտարարել է, թե քաղաքական ասպարեզից թեկնածու Թրամփին վերացնելու «բազմաթիվ փորձերից հետո»  բոլոր արտաքին դիտորդների համար ակնհայտ է եղել, որ Թրամփի կյանքին վտանգ է սպառնում:

Պեսկովը հավելելել է, որ ամերիկյան վարչակազմը «կամա թե ակամա փոխանցել է իր աշխատանքի մեթոդները ներքին քաղաքականություն։ «Հարկադիր որոշումների ոճը ի հայտ է եկել նաև ներքին ասպարեզում»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում