Ռուս ընդդիմադիր Նավալնիին թունավորել են նոր սկանդալ՝ Պուտինի և իշխանության շուրջ

Ռուս ընդդիմադիր Նավալնիին թունավորել են նոր սկանդալ՝ Պուտինի և իշխանության շուրջ

Մեկ տարի առաջ կալանավայրում, երեկ արդեն օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ թունավորումից կոմայի մեջ է ընկել Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարի ինքնազգացողությունը վատացել է հենց օդանավում՝, ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործչին հոսպիտալացրել են անգիտակից վիճակում: Նավալնիի փաստաբան Կիրա Յարմիշը հայտարարել է, որ ընդդիմադիր գործչի մոտ տոքսիկ թունավորում է, ինչը նրա կարծիքով դիտավորություն է, այս անգամ Նավալնիին թունավորել են թեյի միջոցով պնդում է փաստաբանը: «Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է Յարմիշը: Իսկ Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ S7 ավիաընկերությունից հավաստիացրել են, որ Նավալնին օդանավում ոչինչ չի կերել ու չի խմել: Այնուամենայնիվ ընդգծենք, որ Նավալնիին թունավորելու դրդապատճառներ ունեն ռուսաստանցի բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նաև նախագահ Պուտինը, քանի որ ինչպես հենց Նավալնին է ընգծել հարցազրույցներից մեկում իր հետաքննություններն ու տարածած տեսաձայնագրությունները բացահայտում են պաշտոնյաների ապօրինություններն ու սպառնում են իշխանություններին, նաև անձամբ Պուտինին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում