Լիոնել Մեսսին հակակորոնավիրուսային ներքնակ է ձեռք բերել

Լիոնել Մեսսին հակակորոնավիրուսային ներքնակ է ձեռք բերել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հակակորոնավիրուսային ներքնակ է ձեռք բերել, հայտնում է Mundo Deportivo-ն։ 

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ ներքնակն այնպիսի կտորից է ստեղծված, որը 4 ժամվա ընթացքում կորոնավիրուսը ոչնչացնող նանոմասնիկներ է պարունակում։ Նշվում է, որ այս ներքնակի՝ վիրուսից պաշտպանության հավանականությունը գնահատվում է 99․8 տոկոս։ Հաjտնի է, որ ֆուտբոիլստը գոհ է եղել գնման համար և նմանատիպ ներքնակներ է ձեռք բերել նաև տան մնացած անկյունների համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայտնի էր դարձել, որ Մեսսին դադարեցրել է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի մասին բանակցությունները։ Նշվում է, որ ֆուտբոլիստը հոգնել է ակումբում տիրող մթնոլոտից և հնարավոր է, որ անգլիական «Մաչեսթեր Սիթի» տեղափոխվի, որի գլխավոր մարզիչն է  Գվարդիոլան։

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում