Թուրքիայում տուգանք և սահմանափակող միջոցներ են կիրառել Meta-ի դեմ

Թուրքիայում տուգանք և սահմանափակող միջոցներ են կիրառել Meta-ի դեմ

Թուրքիայում ապրիլի 29-ից դադարեցվել է Threads սոցիալական ցանցի աշխատանքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ սոցիալական ցանցը Թուրքիայում իր աշխատանքը դադարեցնելու մասին օգտատերերին է ծանուցել է դեռևս ապրիլի 15-ին։

 Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սոցցանցն դա պատճառաբանել է Թուրքիայի հակամենաշնորհային կարգավորող մարմնի որոշմամբ։ Նշվել է, որ օգտատերերի պրոֆիլները կանջատվեն, սակայն նրանք ցանկացած պահի կարող են տվյալներ ներբեռնել և ջնջել պրոֆիլը։

Բջջային ցանցի կամ Wi-Fi-ի միջոցով սոցցանցը բացելու փորձերն անհաջող են, նույնը եղել է VPN ծառայությունների կիրառման դեպքում։

Meta-ի ղեկավարությունը պարզաբանել է, որ օգտատերերի հաղորդագրությունները կրկին հասանելի կլինեն, եթե Threads-ը վերսկսի աշխատանքը։

Թուրքիայի մրցակցության խորհուրդը մարտի 18-ին որոշել է ժամանակավոր սահմանափակող միջոցներ և տուգանք է կիրառել Meta-ի դեմ այն բանից հետո, երբ կարգավորող մարմին որոշել է, որ Instagram և Threads սոցիալական մեդիայի պրոֆիլների համադրությունը նպաստում է գովազդային շուկայում ընկերության գերիշխող դիրքի չարաշահմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում