Վրաստանում Covid-19-ով վարակման 4247 նոր դեպք է գրանցվել
Վրաստանում օգոստոսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4247 նոր դեպք, հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 540 հազար 449 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3059 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 476 հազար 555 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 74 մարդ, ընդհանուր՝ 7175:
Կարծիքներ