Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կկարողանան շփվել ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում. Պեսկով
Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համաձայնեցման ուղղությամբ, սակայն նրանք առնվազն կկարողանան շփվել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ առնվազն երեք (առաջնորդները) հնարավորություն կունենան խոսել գոնե կուլուարներում։ Թե հետո ինչպես կստացվի, աշխատանքը դեռ ընթացքի մեջ է», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի վերջին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այն կանցկացվի Սանկտ Պետերբուրգում:
Կարծիքներ