Ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել Լաչինի միջանցքի վերաբերյալ միասնական հայտարարության քննարկմանը
Ազգային ժողովում մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ քննարկումը սկսելը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ Ազգային ժողովի խորհրդում մերժվել է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության նախագիծը, իսկ հիմա քննարկվում է ՔՊ-ի նախագիծը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՔՊ-ի առաջարկած հայտարարության նախագիծն ավելի լավ կլինի չընդունել, քանի որ՝ ըստ պատգամավորի՝ այն Հայաստանի շահերից չի բխում:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ՔՊ-ի ներկայացրած նախագիծը համարժեք չէ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին:
«Այն հայտարարությունը և այն մոտեցումը, որը դուք եք արտահայտում, որևէ ձևով չի կանխում վերահաս վտանգը, այլ նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- ասաց Աբրահամյանը:
«Հայաստան» և «Պատիվ ունեն» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նախագծի քննարկմանը:
Կարծիքներ