Զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից փող և ծխախոտ են գողացել. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից փող և ծխախոտ են գողացել. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 21-ին՝ ժամը 03:42-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ մի տղամարդ զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից գողացել է փող և ծխախոտ:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02:30-ի սահմաններում անհայտ անձը մոտեցել է կրպակին և ցույց տալով զենքի նմանվող առարկա՝ պահանջել փող և ծխախոտ, ապա հափշտակելով դրանք՝ հեռացել է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է անհայտ անձի ինքնությունը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին 23-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում