Բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրապետությունում կրիմինալ վիճակը մտահոգիչ է, բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները: «Անկախ դիտորդը» երեկվանից առ այս պահը ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ու շարունակում է ստանալ:
Բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում իրավապահներին: Մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում: Խիստ մտահոգիչ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն 30 ժամից ավել չի քննարկում դատախազի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը: Հիշեցնեմ՝ ասուլիսս ժամը 12:00-ին Պուշկինի 49 հասցեում»:
Կարծիքներ