Ողբերգական դեպք Տավուշում. 18-ամյա վարորդն անզգուշաբար վրաերթի է ենթարկել 4-ամյա եղբորորդուն

Ողբերգական դեպք Տավուշում. 18-ամյա վարորդն անզգուշաբար վրաերթի է ենթարկել 4-ամյա եղբորորդուն

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ 18-ամյա Թ. Չ.-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ 4-ամյա Ա. Չ.-ին:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների ներկայությամբ մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբորորդին է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում