Լուրերը ստահոդ են, Սուրեն Պապիկյանը շարունակելու է պաշտոնավարումը. Տարոն Չախոյան
Վերջին օրերին ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից կեղծ լուրեր են տարածվում առ այն, թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազատվելու է աշխատանքից։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ Սուրեն Պապիկյանի ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը, Պապիկյանը շարունակելու է իր աշխատանքը՝ իրականացնելով բարեփոխումներ զինված ուժերում։
«Իսկ վերջին օրերին տեղեկատվական ստահոդ՝ իրականության հետ աղերս չունեցող լուրերով Պապիկյանի դեմ կազմակերպված արշավը էժան շահարկումների դաշտից է, որի նպատակ պաշտպանության ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանաքի որակազրկումն է»,- գրել է Չախոյանը։
Կարծիքներ