Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գիշերը խախտել են հրադադարը. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գիշերը խախտել են հրադադարը. Արցախի ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու»կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Հարձակման հետևանքով  վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում