Ալավերդու Սարահարթ թաղամասում ուումնասիրվել է բազմաբնակարան 6 շենք
Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով աշխատանքային առաջին խումբը եղել է Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում, հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
Ուսումնասիրվել է բազմաբնակարան 6 շենք, բնակելի անհատական 1 տուն,1 հյուրատուն, կատարվել են չափագրումներ։ Դիտարկումների ժամանակ իրականացվում էին տիղմի մաքրման աշխատանքներ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև հանրապետության ոլորտային ինժեներներ և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կարծիքներ