Մեծ Բրիտանիայի չափահաս բնակչության կեսն ստացել է կորանավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, մինչդեռ Լոնդոնում հակակարանտինային ցույցեր են ընթանում
Լոնդոնում շաբաթ հակակարանտինային բողոքի ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցների թիվն, ըստ ոստիկանության, նախատեսվածից ավելին է:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցում: Իշխանությունների հաղորդմամբ՝ տնից դուրս նման մասշտաբի հավաքներն արգելվում են և անօրինական են կարանտինային սահմանափակումների պարագայում և չեն կարող անվտանգ լինել:
Նշվում է, որ մի շարք ձերբակալություններ են տեղի ունեցել, սակայն ոստիկանությունը դեռևս մեծամասամբ հետևում է իրադարձությունների ընթացքին:
Բացի այդ, Միացյալ Թագավորության կառավարությունը հայտնել է, որ երկրի բնակչության չափահաս բնակչության կեսը ստացել է հակակորանավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինը:
Առողջապահության նախարար Մեթյու Հենքոքի խոսքով՝ ուրբաթ ավելի մեծ թվով քաղաքացիներ են պատվաստվել, քան որևէ այլ օր:
Մեծ Բրիտանիայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,2 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 126 հազարը: Այս երկու ցուցանիշներով ՄԹ-ն աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում:
Կարծիքներ