Համլետ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Համլետ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար: Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Համլետ Հարությունյանի կենսագրական տվյալները
22.09.2025–10.12.2025 - ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող.
11.07.2022–10.09.2025 - ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական,
25.11.2021–01.07.2022 - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության գլխավոր մասնագետ.
01.02.2020–25.11.2021 - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ.
18.09.2018–01.02.2020 - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ:


Կարծիքներ