Մենք արդեն օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում». Ավանեսյան

«Covid-19-ի դեմ առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 613 հազար 849 է: Դա մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափ ստացել է 276 հազար 948 մարդ: Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում: Մենք արդեն օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում». ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Կարծիքներ