Իրանի միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի անմիջակա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին Վիեննայում
Իրանի միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի անմիջակա հանդիպումը կկայանա ապրիլի 6-ինո Վիեննայում: Ապրիլի 2-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական շրջանների մի աղբյուր:
«Վիեննայում կայանալիք միջոցառումներին, որոնք սկսվելու են ապրիլի 6-ին, մեր մասնակցության ձեւաչափի հարցը մշակվում Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Իր հերթին Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայությունն, ամփոփելով հանձնաժողովի կայացած նիստի արդյունքները, հայտնել Է, որ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) համատեղ հանձնաժողովի կրկնական նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
«ԳՀՀՊ-ի մասնակիցները հավաստել են միջուկային գործարրքի պահպանման հանձնառությունը եւ որոշում են ընդունել վերսկսել նիստը հաջորդ շաբաթ Վիեննայում՝ կոնսուլտացիաներ անցկացնելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ