Փեսա Միշիկը սկսել է կադրերի հավաքագրումը․ առջևում ընտրություններ են

Փեսա Միշիկը սկսել է կադրերի հավաքագրումը․ առջևում ընտրություններ են

Երեկ արդեն հայտնի միշիկական կադր Ռուբեն Մխիթարյանը հայտնեց, որ պատրաստվում է առաջադրվել Գյումրու քաղաքապետի թեկնածու։

MediaNews-ին հասած տեղեկություններով Սերժ Սարգսյանի խոհանոցային փեսան՝ Միքայել Մինասյանը, ով տևական ժամանակ ընդհատակ էր անցել,  սկսել է իր կադրերի հավաքագրումը՝  փորձելու է Գյումրիում իշխանություն վերցնել։

Գյումրիում Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավին ակտիվանալու են հին ու նոր միշիկական կադրեր, ովքեր ֆինանսական աջակցություն չստանալու արդյունքում չեզոքություն էին ցուցաբերում, բայց հիմա արդեն փողը կա։  Գյումրու քաղաքապետի ընտրություններում փեսա Միշիկին կմիանան նաև բազմաթիվ ՀՀԿ-ականներ, ովքեր իրենց պախարակված համբավի պատճառով կգործեն ծպտյալ՝  առանց տեսախցիկների դեմը երևալու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում