100 000 դոլար գլխագին են առաջարկել. մանրամասներ դերասանին ծեծի ենթարկելու միջադեպից
Աններելի հանցագործություն է կատարվել Լոս Անջելեսում…. Այս մասին հայտարարություն է տարածել դերասան Սոս Կարապետյանի պրոդյուսեր Անուշ Պետրոսյանը:
«Մահափորձ է կատարվել սիրված և տաղանդավոր դերասան Սոս Կարապետյանի նկատմամբ, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Լոս Անջելեսում: Ըստ որոշ չճշտված լուրերի՝ համայնքի հայտնի և ունևոր անհատները հարյուր հազար դոլար գլխագին են առաջարկել հանցագործներին գտնելու և պատժելու համար:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ զինված խմբին հետախուզում է հայտարարել Լոս Անջելեսի և Գլենդելի ոստիկանությունը:
Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության նման հանցագործությունը դատապարտվում է 15-ից – 20 տարի ազատազրկմամբ:
Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները, ատելության խոսք քարոզողները, որոնց անուններն արդեն շրջանառվում են և իրավապահ մարմինները համապատասխան աշխատանքներ են կատարում նրանց հայտաբերելու ու կալանավորելու հարցում:
Հնարավոր է, որ այս հասարակական լայն հնչեղության գործին միանա նաև Դաշնային Հետաքննության Բյուրոն՝ FBI»:
ArmLur.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ հետաքրքրվելով դերասանի առողջական վիճակի մասին: Նա մեզ հայտնեց, որ այս պահին ինքը տանը պառկած է: Այլ տեղեկությունններ միջադեպից դերասան Սոս Կարապետյանը չցանկացավ հայտնել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ համացանցում ակտիվորեն քննարկվում է ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:ArmLur.am-ը աղմկահարույց դրվագի հետքերով զրուցել է ամերիկաբնակ դերասան Սոս Կարապետյանի հետ, ով մեծ վրդովմունքով մեկնաբանել է իր մասնակցությամբ աղմկալի դրվագը:
Կարծիքներ