Կացնով զինված տղամարդը փորձել է մտնել The New York Times-ի շենք

Կացնով զինված տղամարդը փորձել է մտնել The New York Times-ի շենք

Սրով և կացնով զինված տղամարդը փորձել է մտնել Մանհեթենի տարածքում գտնվող The New York Times թերթի գրասենյակ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի հայտարարությունը։

Գործակալության տվյալներով՝ տղամարդը ցանկացել է զրուցել հրատարակության քաղաքական բաժնի հետ։ Անվտանգության աշխատակիցները այցելուին բերման են ենթարկել նախասրահում և համոզել նրան հանձնել զենքերը։ Տղամարդը նախասրահում է եղել, մինչև ոստիկանությունը ժամանել է:

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ սպաները ժամանել են թերթի գրասենյակ հինգշաբթի կեսօրին՝ հաղորդագրություն ստանալով, որ շենքում դանակով զինված տղամարդ է։

Գործակալության տվյալներով՝ այցելուն տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում