Գնել Սանոսյանը Սյունիքում դիտարկել է Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։
Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցման ընթացքը։
Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։
Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Կարծիքներ