ԿԳՄՍ-ից արձագանքում են Արայիկ Հարությունյանի դեմ իրականացվող բողոքի ակցիային

ԿԳՄՍ-ից արձագանքում  են Արայիկ Հարությունյանի դեմ իրականացվող բողոքի ակցիային

ՀՅԴ երիտասարդների օրակարգում շարունակում է մնալ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Արդեն մի քանի օր է, ինչ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները ցանկանում էին հանդիպել նախարարի հետ, սակայն դա այդպես էլ չստացվեց։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին նախարարի հասցեին հնչեցնել վիրավորական խոսքեր և պահանջել վերջինիս հրաժարականը։ Այս թեմայի վերաբերյալ freenews.am-ը մեկնաբանություն ստացավ ԿԳՄՍ նախարարությունից։ Նախարարությունից մեզ հայտնեցին, որ անձնական վիրավորանքներին, մտացածին մեղադրանքներին ու երևակայությունից բխող ենթադրություններին արձագանքելը նպատակահարմար չեն համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում