Իսրայելը ԱՄՆ-ին համարում է իր ամենամոտ դաշնակիցը և ակնկալում է երկկողմ կապերի հետագա ամրապնդում. Հերցոգ

 Իսրայելը ԱՄՆ-ին համարում է իր ամենամոտ դաշնակիցը և ակնկալում է երկկողմ կապերի հետագա ամրապնդում. Հերցոգ

Իսրայելը ԱՄՆ-ին համարում է իր ամենամոտ դաշնակիցը և ակնկալում է երկկողմ կապերի հետագա ամրապնդում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հրեական պետության նախագահ Իցհակ Հերցոգը՝ Երուսաղեմում այցով Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր ամենամոտ դաշնակիցն է: Մեր կապերը Միացյալ Նահանգների հետ չափազանց ամուր են, ես կասեի, որ դրանք նույնիսկ դուրս են գալիս քաղաքականությունից: Դա պարզապես խորապես հոգեբանական և զգացմունքային բան է», - ասել է հրեական պետության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում