«Հինգ կոպեկանոց» դատական հայց Էրդողանի դեմ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նորից դատի է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանին, գրում է ermenihaber-ը:
Քեմալ Քըլըչդարօղլուն Հյուսիային Իրաքի (իրաքյան Քուրդիստան) տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից 13 թուրք զինծառայողի սպանության համար մեղադրել էր Էրդողանին՝ հայտարարելով, որ նա է զոհերի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը:
Թուրքիայի նախագահն էլ ի պատասխան այդ մեղադրանքին՝ ընդդիմադիր գործչին անվանել է «Աներես, անդաստիարակ հարիֆ»։
Քըլըչդարօղլուն իրեն վիրավորելու համար Էրդողանի դեմ 5 ղուրուշ (կոպեկ) խոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել և հայտարարել, որ մինչև վերջ պաշտպանելու է զոհվածների իրավունքները։
Կարծիքներ