Ֆրանսիայում ոչ իշխող դաշինքը, ոչ ընդդիմությունը բացարձակ մեծամասնություն չեն ստանա խորհրդարանում

Ֆրանսիայում ոչ իշխող դաշինքը, ոչ ընդդիմությունը բացարձակ մեծամասնություն չեն ստանա խորհրդարանում

Ո՛չ «Միասին» իշխող դաշինքը, ո՛չ էլ Ֆրանսիայի ձախ ընդդիմությունը չեն ստանա մանդատների բացարձակ մեծամասնությունը երկրի Ազգային ժողովում։ Այս մասին են վկայում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների նախնական հաշվարկները, որոնք անցկացրել է BFM հեռուստաալիքը։

Նախնական տվյալներով՝ «Միասին» բլոկը Ազգային ժողովում կունենա 205-ից 235 մանդատ՝ 577 պատգամավորի թվով։ «Նոր ժողովրդական էկոլոգիական-սոցիալական միավորում» ընդդիմադիր ձախ դաշինքն ունի 170-ից 190 մանդատ։ Նրանցից ոչ մեկը, հետեւաբար, չկարողացավ ստանալ բացարձակ մեծամասնություն՝ 289 մանդատ։

Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաք» կուսակցությունը Ֆրանսիայի Ազգային ժողովում  կստանա 75-ից 95 մանդատ՝ 10 անգամ ավելի, քան նախկինում։ Քաղաքագետների կարծիքով՝ սա պատմական արդյունք է։ Այժմ կուսակցությունը 1988 թվականից ի վեր առաջին անգամ կկարողանա ստեղծել իր խմբակցությունը ստորին պալատում։ Ինքը՝ Լը Պենը, ընտրվել է Պա դե Կալե դեպարտամենտի պատգամավոր, որտեղ ստացել է ձայների ավելի քան 60%-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ընտրությունների երկրորդ փուլում պատգամավոր է ընտրվել Կալվադոսից։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ռիշար Ֆերանը պարտվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում