Կոմանդոսն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է․ Տիգրան Ավինյան
Կոմանդոսը հայ ռազմական արվեստի խոշոր գործիչներից էր, որը ոչ միայն պատկերացնում էր ռազմական գիտելիքի տեսական կողմը, այլև գործնականում ապացուցել էր դրա կիրառելիությունը` Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հավերժի ճամփան բռնելով` Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։ Մարդ, որի ժամանակակիցը լինելու բախտ է վիճակվել բոլորիս, և որից, որպես օրինակելի գործչի, պիտի սովորեն հաջորդ սերունդները»,-գրել է Ավինյանը։
Կարծիքներ