«Ռոման» հավատաց ինձ. Մխիթարյանը խոստացել է, որ շուտով կխոսի հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
««Ռոման» հավատաց ինձ։ Իմ խաղով դուք կարող եք հասկանալ, որ ես երջանիկ եմ հռոմեական ակումբում։ Պայմանագրի երկարաձգման մասին ժամանակ չկա խոսելու համար։ Բայց շուտով մենք անպայման կխոսենք դրա մասին»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ