Սուդանում կործանվել է զենք եւ զինամթերք տեղափոխող ռազմական ուղղաթիռը

Սուդանում կործանվել է զենք եւ զինամթերք տեղափոխող ռազմական ուղղաթիռը

Սուդանում կործանվել է զենք եւ զինամթերք տեղափոխող ռազմական ուղղաթիռը, հաղորդում է AP-ը:

Apache մարտական ուղղաթիռը պայթել է Ալ Քադարիֆ նահանգի Ալ Շոուակ քաղաքի Վադ Զայեդ օդանավակայանում կործանումից հետո, սակայն 3 մարդուց բաղկացած անձնակազմը ողջ է մնացել: Այս մասին հայտնել են սուդանցի պաշտոնյաները:

Սուդանի SUNA պետական տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից անմիջապես հետո: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռը դիպել է գետնին եւ այրվել:

Ավիաաղետները հաճախ են տեղի ունենում Սուդանում, որը թռիչքների անվտանգության վատ ցուցանիշներ ունի:

Վերջին երկու ամսում Սուդանը զորքեր է ուղարկել սահմանակից Եթովպիայի շրջաններ եւ հայտարարել, որ վերադարձրել է եթովպական ապստամբների եւ ֆերմերների կողմից վերահսկվող տարածքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում