Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Կառավարությունների ղեկավարները  քննարկել են նաև կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ խնդիրները, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցերը։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գերակա համատեղ խնդիրները: Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում