Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ, մանկավարժ Յուրի Մինասյանը:
Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին ժամը 18:00-20:00-ն «Զոլեր» սգո սրահում (հասցե՝ Գրիգոր Հասրաթյան 25/3): Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ հունիսի 4-ին, ժամը 13:00 նույն վայրից:
Յուրի Մինասյանը 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970 թվականից դասավանդում էր Երևանի գեղարվեստի ուսումնարանում։
Յուրի Մինասյանի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ:
Նրա գործերից պահվում են Հայաստանի մի շարք թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Նա 1969 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել է մրցանակների:
Կարծիքներ