Ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ն իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՝ չունի․ Սիմոնյան

Հայ-ռուսական հարաբերությունnերում արդյոք հռետորաբանություն է փոխվել։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կար խնդիր, կային հարցադրումներ, որոնք արվել են ու շարունակվելու են արվել։ Այն հարցադրումները, որ հնչում են՝ վեկտորը փոխեցին, դրանք իրականությանը չեն համապատասխանում, կա մի բան․ Հայաստանը իր ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ որ իրեն խաբում են, գցում են, դա արձանագրում է, և ասում է, երբ որ մի բանի հետ համաձայն չէ։ Երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Մենք երբևիցե չենք հայտարարել, որ որևիցե երկրի հետ խզում ենք կամ պետք է խզենք մեր հարաբերությունները»,- ասաց նա։
ԱԺ նախագահը նշեց, որ լարվածություն չկա, կա հարց, կա պատասխան, չկա հարց կա Հայաստանի կողմից հարցադրում․ «Այսինքն՝ դա մարտավարություն չէ, այլ ըստ իրավիճակի: Այն բաները, որ տեղի են ուեցել 20-23 ու նաև 2024 թթ-երին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել: Եվ խոսքը միայն ՀԱՊԿ-ի մասին չէ: Պետք է այդ խնդիրների շուրջ խոսենք, և մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»։
Հարցին՝ քննարկումների արդյունքւոմ հնարավո՞ր է վերանայվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցը, նա ասաց.
«ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՝ չունի»:
Կարծիքներ