ԱՄՆ -ում դպրոցական շենքի մոտակայքում գտնվող ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու մարդ է զոհվել

Առնվազն երկու մարդ մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել երկուշաբթի թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով, Կալիֆոռնիայի Սանտի ավագ դպրոցի մոտակայքում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC հեռուստաընկերության տեղական մասնաճյուղին :
Ալիքի հրապարակած կադրերից երեւում է, որ ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա: Հրշեջ ծառայության պետի տեղակալը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել է երկու դի, մինչդեռ չի նշվում, թե արդյոք զոհերը ինքնաթիռի ուղևորներ են եղել:
ԱՄՆ-ի ավիացիոն դաշնային վարչության ներկայացուցիչը հեռուստաալիքին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում ասվում է, որ ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը ճշտվում է և դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Ավիավթարի հետեւանքով երկու շենք հրդեհվել է, հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Դպրոցի Twitter- ում տեղադրվել է գրություն, որտեղ նշված է, որ բոլոր աշակերտներն ապահով են:
Կարծիքներ