Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կմասնակցի ԱՄՆ բաց առաջնությանը

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կմասնակցի ԱՄՆ բաց առաջնությանը

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է սերբ թենիսիստը:

Ջոկովիչը շեշտել է, որ մրցաշարին մասնակցում է մարտական տրամադրությամբ:  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կանցնի ըստ պլանավորվածի, բայց առանց հանդիսականների:

Մեծ սաղավարտի տարվա չորս մրցաշարերից ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը Նյու Յորքում:

ԱՄՆ բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է հեռավոր 1881 թվականին: Այն համարվում է մեծ սաղավարտի տարվա չորս մրցաշարերից մեկը, մյւս երեքն են Ուիմբլդոնը, Ավստրալիայի բաց առաջնությունը և Ռոլան Գարոսը:

ԱՄՆ բաց առաջնության գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ կանանց մենախաղում` Բիանկա Անդրեսկոն:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում