Արման Թաթոյանն առնչություն չունի որևէ քաղաքական գործընթացի հետ. ՄԻՊ գրասենյակ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։
Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, ըստ որի, տարբեր քաղաքական ճամբարներ ձգտում են Արման Թաթոյանին ներգրավել իրենց կողմ։ «Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»,֊ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ