Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը

Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը

Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը։

Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

«Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ծատուրյանը, բեմադրող օպերատորը՝ Ռոմեն Ծատուրյանը, կոմպոզիտորը՝ Հայկ Ներսեսյանը, պրոդյուսերը՝ Դավիթ Ջինանյան, սցենարի հեղինակն Աշոտ Դանիելյանն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում