ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վիժեցրել է ԱՄՆ-ի ներկայացրած որոշման նախագիծը՝ Իրանին զենք չվաճառելու ժամկետը երկարաձգելու կապակցությամբ․ Տիգրան Դավուդյան
Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ԱՄՆ-0 Իրան-1 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ժամեր առաջ վիժեցրեց ԱՄՆ-ի ներկայացրած որոշման նախագիծը՝ Իրանին զենք չվաճառելու ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևի ժամկետը երկարաձգելու կապակցությամբ: ԱԽ 15 անդամից ԱՄՆ ներկայացրած բանաձևին կողմ քվեարկեցին միայն ԱՄՆ-ն ու Դոմինիկյան հանրապետությունը, դեմ քվեարկեցին Ռուսաստանը և Չինաստանը, ձեռնպահ մնացին 11 երկիր: Ձեռնպահ են քվեարկել Բելգիան, Էստոնիան, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Վիետնամը, Թունիզը, Հարավային Աֆրիկան, Նիգերիան և Ինդոնեզիան: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն են, մյուս տասը անդամը փոփոխական են և ընտրվում են ՄԱԿ-ի անդամների կողմից: ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն ունեն վետոյի իրավունք: Հիմա Վաշինգտոնը կփորձի այլ միջոցների դիմել:
ԱՄՆ-0 Իրան-1 ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը (ԱԽ) ժամեր առաջ վիժեցրեց ԱՄՆ-ի ներկայացրած որոշման նախագիծը՝ Իրանին զենք...
Опубликовано Tigran Davudyan Пятница, 14 августа 2020 г.
Կարծիքներ