Իսպանիայում արգելվել է ծխել, խմել և պարել
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Իսպանիայի իշխանությունները կարգադրել են փակել գիշերային ակումբները, արգելել են հասարակական վայրերում ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը, փոխանցում է marca.com-ը։
Նշվում է, որ վերջին օրերին երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է։ Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության գրեթե 3000 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337, 334-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Արևմտյան Եվրոպայում։ Միևնույն ժամանակ, երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28, 605 մարդ:
Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոլ Իլլան հայտնել է, որ նոր սահմանափակող միջոցների շրջանակում բարերն ու ռեստորանները ևս կփակվեն: Նա հորդորել է մասնակցել առավելագույնը մինչև 10 հոգանոց միջոցառումների։
Կարծիքներ