Գագիկ Խաչիկյանն աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է, Հարություն Մերդինյանը 3-րդն է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկն Խաչիկյանը աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի եզրափակիչում երկրորդն է, իսկ Հարություն Մերդինյանը` 3-րդը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14,733 միավոր, իսկ Հարություն Մերդինյանը` 14,566 միավոր: Խաչիկյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Մերդինյանը` 3-րդն է: Նույնքան միավորով 3-րդ տեղում է նաև Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Կովտունը:
Քիչ ավելի ուշ օղակների վարժությունում ուժերը կչափեն Արթուր Ավետիսյանը և Արթուր Դավթյանը: Իսկ ապրիլի 30-ին Արթուր Դավթյանը կմրցի հենացատկի վարժության եզրափակիչում:
Կարծիքներ