Մակեդոնիայից հայրենադարձված ընտանիքը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ
Հայրենադարձ ընտանիքների երեխաները Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ամենասպասված հյուրերն են: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակի էջն ու պատմում հերթական հյուրերի մասին:
«Այս անգամ մեր հայրենադարձության թիմն ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայից վերջերս հայրենադարձված Խաչատուրեանների ընտանիքին:
Ռաֆֆին, Կատարինան և նրանց երկու երեխաները՝ Անթոնին և Ռաֆայելան, ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, հաճախել հայոց լեզվի անվճար դասընթացների:
Երեխաներն ունեն նաև մանկապարտեզում և դպրոցում տեղավորման խնդիր: Մեր մասնագետները տրամադրեցին անհրաժեշտ խորհրդատվություն և կուղեկցեն ընտանիքին ինտեգրման հետագա գործընթացում»,-ասված է գրառման մեջ:
Կարծիքներ