ԱՄՆ-ում ոսկեգույն ռետվիլերն «աշխատում է» գիտական լաբորատորիայում՝ օգնելով իր նեյրոկենսաբան տիրոջը (լուսանկարներ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետվիլեր Սեմփսոնն «աշխատում է» գիտական լաբորատորիայում: Այս մասին են վկայում Twitter-ում շան անձնական միկրոբլոգում տեղադրված լուսանկարները, գրում է TMZ-ն:
Սոցիալական ցանցում շան տերը՝ նեյրոկենսաբան Ջի Ռամփը, պատմում է իր կյանքի ու դրանում չորքոտանի «գործընկերոջ» ունեցած դերի մասին:
56 տարեկանում ձիուց ընկնելու պատճառով Ռամփը գլխուղեղային վնասվածք է ստացել: Առողջական դժվարությունները մեղմելու համար կնոջն աշխատանքում օգնության է հասել շունը, որը հարկ եղած դեպքում նրա համար բարձրացնում է ընկած առարկաները կամ պարզապես թույլ է տալիս հենվել իր վրա:
Միևնույն ժամանակ, Սեմփսոնը հետևում է Ջիի առողջությանը: Կենդանուն է վստահված շատ պատասխանատու առաքելություն, այն է՝ առաջին նշաններով հայտնաբերել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը:
Նշենք՝ Սեմփսոնն աշխարհում առաջին շունն է, որն աշխատում է Իլինոյսի համալսարանի լաբորատորիայում:
Կարծիքներ